Ռեսուրսների ճիշտ և նպատակային բաշխման դեպքում բազմաթիվ հարցեր լուծում կստանան. ԿԳ նախարար

Գիտության ոլորտում պետական հատկացումների ծավալը երկրի Համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության տեսանկյունից ԿԳ նախարարը համարել է մտահոգիչ խնդիր. «Անշուշտ անհրաժեշտ է մեծացնել կրթության և գիտության ֆինանսավորումը: Սակայն բյուջեի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա ռեսուրսները ճիշտ ևնպատակային բաշխման դեպքում ևս հնարավոր է բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծում տալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների կառավարման խորհուրդների նոր մոդելի ներդրմանը, բուհական համակարգի բարեփոխումներին, կառավարության նոր ծրագրի դրույթների և գործողությունների պլանի հսատակեցմանը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն բոլոր կառույցների հետ` մասնավորապես կարևորելով աջակցությունը ինստիտուցիոնալ փոփոխությունների և կայուն արժեքների ստեղծման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել