Նիկոլ Փաշինյանի որոշումներով երկու փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին երկու որոշում է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են առողձապահության երկու փոխնախարարները։

Որոշմումներում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել