Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կենսագրությունը

Այսօր՝ հունիսի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում իր կենսագրությունը։

Արման Մկրտումյանը ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2014 թվականին պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Իրավաբանական գիտությունների դոկտոր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել