Վալերիյ Օսիպյանի հրամանով բաժնի նոր պետեր են նշանակվել

Այսօր` հունիսի 5-ին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, որով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Նրա փոխարեն բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, որը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Սարգսյանը ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, իսկ Արարատի բաժնի պետ է նշանակվել Վահան Աղգաշյանը, որը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության կենտրոնական բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Վալերիյ Օսիպյանի հրամանով Համլետ Համբարյանը նույնպես ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել