Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը խոսել է համար 16 պոլիկլինիկայում բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ՝ ներկայիս իրավիճակի հետ կապված:
«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանը հավաստիացրել է, որ իր և իր ընտանիքի որոշմամբ չի առաջադրվելու տնօրենի պաշտոնում և չի մասնակցի այդ ընտրության մրցույթին: Այսպիսով, փարատվում են աշխատակիցների մտահոգությունները այդ մասով, ինչը նաև դաշտ է ստեղծում առաջադրել իրենց վստահությունը և հարգանքը վայելող թեկնածուին՝ Լենա Հովսեփյանին»,-նշում է Թեհմինա Վարդանյանը:
Նրա խոսքով, «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամները հետևողական են լինելու, որ տնօրենի թափուր հաստիքի մրցույթն անցկացվի բացարձակ թափանցիկ և արդար պայմաններում:
Նշենք, նաև, որ այս խնդրից բացի, բուժանձնակազմը մտահոգություն է հայտնում նաև, որ քաղաքապետարանի կողմից մրցույթին կառաջադրվի նույն պոլիկլինիկայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, ով, աշխատակիցների պնդմամբ, կխորացնի պոլիկլինիկայում գործող ճգնաժամը:
Պոլիկլինիկայի աշխատակիցները Թեհմինա Վարդանյանին տեղեկացրեցրել են, որ Արփինե Սողոյանի առաջադրվելու պարագայում պատրաստվում են ավելի լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացնել նաև քաղաքապետարանի դիմաց:
Հավելենք, որ աշխատակիցները՝ ի նշան բողոքի, գործադուլներ են անում։