Ոստիկանությունը ներկայացնում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման առավելությունները

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է այն առավելությունների մասին, որոնք տրվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ժամանակ։

– Ուսանելու օրվանից սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող,
– ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում սովորողը ստանում է վարձատրություն՝ ՀՀ–ում նվազագույն ամսական աշխատավարձի չափով,
– գերազանց առաջադիմության դեպքում սովորողը ստանում է նաև ՀՀ ոստիկանության պետի անհատական կրթաթոշակ,
– սովորողները կարող են ապրել կրթահամալիրի հարմարավետ հանրակացարանում,
– ուսման տևողությունը 4 տարի (ակադեմիա) և 2 տարի (քոլեջ) է,
– սովորողը ստանում է բարձրագույն իրավաբանական կրթություն (ակադեմիա) և միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանության սպա» որակավորմամբ ուսուցում,
– ավարտելիս սովորողին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ»-ի կոչում,
– ավարտելիս սովորողը նշանակվում է ծառայության ՀՀ ոստիկանությունում՝ միջին խմբի (ակադեմիա) և տեսուչի (քոլեջ) պաշտոններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել