Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին.
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը: