Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին Վլադիմիր Հակոբյանը նշանակվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար:

Նշենք, որ 2006-2015 թվականներին նա ծառայել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, որպես գլխավոր վարչության բաժանմունքի պետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել