Այսուհետև միայն ՀՀ քաղաքացին իրավունք ունի որոշելու՝ ով լինի ՀՀ իշխանության մեջ

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում իրեն սպասող քաղաքացիներին դիմեց նորընտիր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում նշեց. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք, և այսուհետ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն կատարել ձեր հաղթանակի հանդեպ: Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ:  Այսուհետ միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու՝ ով լինի ՀՀ իշխանության մեջ, և այսուհետ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»:

Նա քաղաքացիներին խնդրեց ավտոմեքենաները զգույշ վարել և խստիվ պահպանել կանոնները. «Այսօրվա տոնը նույնիսկ փոքրիկ միջադեպքով չպիտի մթագնվի»,- Փաշինյանը հավելեց, որ սիրում է բոլորին ու խոնհարվում նրանց առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել