Սահմանադրական դատարանի նախագահի կենսագրությունը

2018 թվականի մարտի 21-ին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին:

Իրավաբան.net-ը ներկայացնում է ՍԴ նախագահի կենսագրությունը:

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր:

1995թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը: Իրավաբան: 1998թ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժինը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտորանտ:

1996-1998թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, 1998-1999թթ.՝ գլխավոր մասնագետ, 1999-2001թթ.՝ ծառայության ղեկավարի տեղակալ։ 1998 թվականից  դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում,  2006-2010թթ.՝ «Գլաձոր» համալսարանում։ 2001-2010թթ.՝ Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան։ 2010 թվականին աշխատել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու։ 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։ 17.12.2010 -04.09.2013թթ.՝ ՀՀ արդարադատության նախարար: 2013 թվականից ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է: 2014-2017թթ.՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2012 թվականից ՀՀԿ անդամ է։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2013 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի  (2016 թ.) մեդալներով:

Տասնյակից ավելի գիտական հոդվածների եւ ձեռնարկների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել