«Նույնիսկ մեկ երեխա, որը քաղաքացիություն չունի, շատ է»,- գրված է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից պատրաստված պաստառում:
Այսօր ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար քաղաքացիության և ապաաքաղաքացիության հիմնահարցերը շուրջ:
Միջոցառման բացման ժամանակ ելույթ ունեցավ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնը:
Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրին ապաքաղաքացիության վերաբերյալ միջազգային իրավական շրջանակը, Եվրոպայի խորհուրդը և ապաքաղաքացիությունը, Հայաստանում քաղաքացիության և ապաքաղաքացիության հիմնահարցերը, ինչես նաև Մոլդովայի օրինակով քննարկեցին քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտումը:
Լինելով ապաքաղաքացի` նշանակում է չհամարվել աշխարհի որևէ պետության քաղաքացի` դրա օրենսդրության համաձայն: ՄԱԿ ՓԳՀ հաշվարկներով ամբողջ աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը հասնում է մոտ 12 միլիոնի, թեպետ նրանց ճշգրիտ թիվն անհայտ է: Նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում և եվորպայում:
1994 թվականից ի վեր` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիան ՄԱԿ ՓԳՀ-ին շնորհել է ամբողջ աշխարհում ապաքաղաքացիությունը կանխելու և կրճատելու, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները պաշտպանելու մանդատով:
Ի դեպ, Ստագեիրայում ծնված և այդ վայրի քաղաքացի համարվող Արիստոտելը չկարողացավ փոխարինել Պլատոնին Աթենքի ակադեմիայի նախագահի պաշտոնում` Աթենքի քաղաքացի չլինելու փաստի պատճառով:
Աղբյուրը` Իրավաբան.net