Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրամանով Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի պաշտոնից:
Հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործացկության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net