Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ տիպի ական է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ԱԻՆ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտանբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. արկը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել