Էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը մերժվեց

Գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաև Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը 7 կողմ, 52 դեմ և 6 ձեռնպահ  ձայներով մերժվեց:

«ԱԺ պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն: Մենք որպես քաղաքական մարմին պետք է ապահովենք իրավական պաշտպանության մեխանիզմը: Թեեւ այդ մեխանիզմը գրված է ԱԺ կանոնակարգում, բայց եթե չկարողանանք այն իրականացնել, դա կլինի տեսական: Եթե իրավական պաշտպանության մեխանիզմները չեն գործում, մարդիկ կարող են արդարացիորեն դիմել ինքնապաշտպանության: ԱԺ-ն պետք է հնարավորություն տա, որ այդ մեխանիզմը գործի: Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ հարցը քննարկվի: Եթե մենք չստեղծենք իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմ, ապա ԱԺ-ն կկորցնի իր վստահությունը»,-նշեց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Քննարկումն ավարտվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել