Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 6-ին, մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը:
Նախօրեին ԱԺ Խորհրդի նիստում հաստատվել են փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը: Ըստ այդմ, «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տևողություն:
Հիշեցնենք, որ հերթական նիստերի օրակարգն սպառելուց հետո ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում են մասնավորապես «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:
Արտահերթ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը պայմանավորված է կառավարման խորհրդարանական համակարգի անցումով և անհրաժեշտ է օրենքներն ընդունել որքան նարավոր է շուտ: