Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ

Շաբաթ օրվանից Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ, երեկ «Զվարթնոց» օդանավակայնում  չեղյալ էին համարվել 2 թռիչքներ:

Նշենք, որ շաբաթ օրվանից սկսած ու մինչ հիմա շարունակվող տեղումները Ռուսաստանում աննախադեպ, ռեկորդային քանակի են: Տեղումները կաթվածահար են արել երթեւեկությունը, Մոսկվայի տարբեր հատվածներում ծառեր են տապալվել, ձյան ծածկույթի բարձրությունը մայրաքաղաքում կես մետր է կազմում:

 «Զվարթնոց» օդանավակայանի պազշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կան Մոսկվայից Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող չվերթների չեղարկումներ:

Այսպես՝ ժամը 8:00-ին «Շերեմետյեվո» օդանավակայանից սպասվող չվերթը, որի ժամանումը Զվարթնոցում սպասվում էր 10:30, չեղյալ է համարվել: Չեղարկվել է նաեւ Երեւանից ժամը 11:20 սպասվող թռիչքը դեպի «Շերեմետյեվո» , որի վայրէջքը Մոսկվայում սպասվում էր 13:50:

«Շերեմետյեվո» օդանավակայանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ հետաձգվել են նաև չվերթներ Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից, Ադրբեջանից և  Ֆրանսիայից: Հետաձգվել են նաև չվերթներ դեպի Մոսկվա Հունաստանից, Լեհաստանից և միջպետական այլ ավիաուղիներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել