ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Դաղստանի վարչապետին և նրա երկու տեղակալներին՝ խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է meduza.io լրատվական կայքը:
2018 թվական հունվարին քրեական գործեր են հարուցել նաև Մախաչկալայի գլխավոր ճարտարապետի և քաղաքապետին նկատմամբ:
Աղբյուրները պաշտոնյաների ձերբակալությունները կապում են Դաղստանի նոր ղեկավարության՝ Վլադիմիր Վասիլյեվի հետ: ԴԵռ 2017 թվականի դեկտեմբերին նա հայտնել էր իր մտադրության մասին՝ հանրապետությունում ստուգոմներ անցկացնելու վերաբերյալ՝ Մոսկվայի ոստիկանության և հատուկ ուժայինների մասնակցությամբ: