2017 թ-ին Հայաստանի 22.860 քաղաքացի Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք է ստացել։ Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
Ժամանակավոր կացության իրավունք ստացած երկրների շարքում առաջատարը Ուկրաինան է՝ 96 612, այնուհետև Ղազախստանը՝ 45 317 թույլտվություն, Տաջիկստանը՝ 40887, Ուզբեկստանը՝ 36469, և Հայաստանը։
Այս կարգավիճակով չեք կարող ինքնուրույն որոշել այն մարզը, որտեղ ցանկանում եք ապրել, սակայն սա թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատել առանց աշխատանքային առանձին թույլտվության, ինչպես նաև ստանալ անվճար բուժօգնություն և այցելել պոլիկլինիկաներ:
Ժամանակավոր կացության թույլտվությունը ՌԴ քաղաքացիություն ստանալու փուլերից մեկն է, որը տևում է 3 տարի։ Դրանից հետո կարող եք դիմում ներկայացնե բնակության թույլտվություն ստանալու համար, որը տրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հետո օտարերկրացիները կարող են դիմել ռուսական անձնագիր ստանալու համար։