Այս համակարգի շնորհիվ լինելու է տարածքային մակարդակով ինտեգրում. Արտեմ Ասատրյան

Հունվարի 27-ին կայացավ   «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով համաժողովը, որը համախմբել էր օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն  ծավալող պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմինների տարածքային բաժինների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով Հայաստանում իրականացվող փոփոխությունների շարքում կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխուﬓերը։ «Հատկապես վերջին տարիներին կառավարությունը ձգտում է որակապես բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները։ Այստեղ, իհարկե, ես կցանկանայի հատուկ նշել նախարարության աշխատակազմի և հենց նախարարի հետևողական մոտեցուﬓ այս հարցին։ Այս համատեքստում հաստատուն տեղ ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակն է երկրում սոցիալական ծառայություններն ավելի մատչելի և հասցեական դարձնելը»,-ընդգծել է  ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, մեր երկիրը հստակ և հաստատակամ քայլեր է իրականացնում սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին։

Արա Բաբլոյանի խոսքով՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել ընտանիքիների խնդիրները, ճանաչել, գնահատել կարիքները և առաջարկել այդ խնդիրների կարգավորումը: Այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, ով իրականում կարիքավոր է, և ծառայությունները մատուցել ըստ անձի գնահատված կարիքների։

«Այստեղ առանցքային դերում է հանդես գալիս սոցիալական աշխատողը, որի ինստիտուտի կատարելագործումը նույնպես բխում է համակարգի բարեփոխուﬓերից։ Սոցիալական աշխատողը կոչված է համակողմանիորեն ուսուﬓասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց և կազմակերպել ընտանիքը դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը։ Սակայն սոցիալական աշխատողը ﬕայն խորհրդատու չէ, այլ պետության հետ անﬕջական կապ ունեցող, ինչպես նաև սոցիալական արդարության շղթայի առաջին օղակներից ﬔկը։ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման վերջնական արդյունքը նույնպես սոցիալական արդարությունն է»,- նշել ՀՀ ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտայնությունը, որ սոցաշխատողը մարդկանց օգնություն բաժանող չէ, նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց և կազմակերպել ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ համակարգի ներդրումը կբարձրացնի ընդհանուր սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի արդյունավետությունը մեր երկրում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ԱԺ նախագահին՝ նշելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները մշտապես գտնվել են նրա ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով ներդրվող համակարգին՝ նախարարը նշել է, որ ռեֆորﬓ ուղղված է քաղաքացու կյանքի որակը բարձրացմանը։ «Այս ռեֆոմի ներքո ինտեգրոմն ընթանում է և՛ սոցիալական պաշտպանության համակարգի ներսում, և՛ համակարգից դուրս մյուս բոլոր համակարգերի հետ, որոնց աշխատանքն ուղղված է քաղաքացու խնդիրների լուծմանը»,-ընդգծել է նախարարը։

Համակարգի ներսում ինտեգրումն, ըստ նախարարի, նշանակում է, սոցիալական ծառայությունների համակարգված մատուցում:

«Այս համակարգի շնորհիվ լինելու է տարածքային մակարդակով ինտեգրում, ինչը շատ կարևոր է, որովհետև լինելու է ﬔկ պատուհանի սկզբունք և քաղաքացին՝ այցելելով ﬔկ վայր կդիմի և կստանա իր բոլոր սոցիալական հարցերի և խնդիրների պատասխանները կամ առնվազն դրանով զբաղվողների ուշադրությունը կհրավիրի իր խնդիրներին: Սա նշանակում է, որ մի կողմից բարձրացնում ենք աշխատանքի որակը, մյուս կողմից՝ խնայում պետական մարմինների ռեսուրսները»,-նշել է Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ կարևոր է նաև մեկ միասնական շտեմարանի ներդրումը, որը գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է:

Նախարարը վստահեցրել է նաև, որ նոր համակարգի ներդրումից հետո որոշում կայացնողները չեն շփվելու քաղաքացիների հետ, և քաղաքացին սպասարկվելու է միայն ընդունարանում, իսկ սոցիալական աշխատողներն իրականացնելու են իրենց գործառույթները: Այսինքն՝ հստակ տարանջատվելու է սոցիալական աշխատանքը վարչարարությունից, ինչի արդյունքում առաջին հերթին կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Ըստ նախարարի՝   առաջիկա երկու տարիների ընթացքում այս ծրագիրը լիարժեքորեն կիրականացվի:

Նախարարն իրականացվող գործընթացում կարևորել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ոչ պետական հատվածի ﬔծ դերակատարությունը, նշելով, որ արդեն իսկ ձևավորվել է ցանց և 40-ից ավելի կազմակերպություն ﬕացել են այդ ցանցին, իսկ հանրապեության 55 տարածքներում ձևավորվել են տեղական աջակցող ցանցերը, որոնց տրվել են համապատասխան իրավասություններ սոցիալական աշխատողին հավասար իրականացնել գործառույթներ՝ կապված թե ընտանիքների կարիքների գնահատման հետ և թե ընտանիքին բարեկեցիկ կամ անապահով ճանաչելու հետ:

Համաժողովին առանձին ելույթներով հանդես են եկել նաև նախարարի տեղակալները՝ ներկայացնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մոնիթորինգի և գնահատման ընթացքը, հաշմանդամության բնագավառում գնահատված կարիքների հիման վրա ինտեգրված ծառայությունների տրամադրումը, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններ ուղեգրման գործընթացի բարեփոխումները:

Ներկայացվել են նաև «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, սոցիալական աշխատողների հավաստագրման և կրեդիտային համակարգը, ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը սոցիալական դեպքի վարման հիմքում, սոցիալական դեպքի վարումն ու դրա կարևորությունը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում:

Ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրման գործընթացն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է  այս համակարգը լիարժեք գործարկել: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արդեն իսկ գործում են 22 համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններ, որոնց թիվն առաջիկա տարիներին կհասնի 50-55-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել