Նեյմարը ցանկանում է դատի տալ Բարսելոնային

Նեյմարը (Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորը) դատի է տվել «Բարսելոնան» ֆուտբոլային ակումբին: Այս մասին տեղեկանում ենք marca.com սպորտային լրատվական կայքից:

Բրազիլացին ակումբից ցանկանում է ստանալ այն 30 միլիոն եվրոն, որոնք խոստացել էին իրեն որպես բոնուս` նվիրվածության համար: Երբ «Բարսան» իմացել է Նեյմարի` ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին, որոշել է չվճարել նրան այդ գումարը: Ակումբում վստահ են, որ երբ բրազիլացին որոշել է տեղափոխվել այլ ակումբ, խախտել է պայմանագրի պայմանը:

Նեյմարն այս մտքի հետ բոլորովին համաձայն չէ, այդ իսկ պատճառով կդիմի դատարան: Եթե Նեյմարը շահի դատը, ապա «Բարսելոնայի»` 4 տարվա ընթացքում ֆուտբոլիստի համար ծախսած գումարները կգերազանցեն 230 մլն եվրոն:

Հիշեցնենք` Նեյմարը 2017 թվականի ամռանն է ռեկորդային` 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել