Մարտի 1-ին սկսվելու է Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի 2018 թ. մրցույթը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակաման ծրագրերի բոլոր շրջանավարտներին հրավիրում ենք մասնակցելու այս մրցույթին: Հաղթելու դեպքում ձեզ կտրամադրվի $25,000 դրամաշնորհ հանրային ծառայություններին առնչվող ձեր ծրագրի իրականացման համար: Ունե՞ք հավակնոտ գաղափարներ: Մանրամասներին ծանոթանալու համար անցեք այստեղ: