Իսրայելի խորհրդարանը ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու օրենք կընդունի

Իսրայելի խորհրդարանը (քնեսեթ) նախնական ընթերցմամբ հավանության է արժանացրել ահաբեկիչների նկատմամբ մահապատիժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին տեղեկանում ենք РиаНовости-ից:

Օրինագիծն ընդունվել է ձայների 52 կողմ և 49 դեմ քվերակությամբ, նշում է խորհրադարանի պաշտոնական կայքում:

Ահաբեկչության իրականացման համար մահապատժի վճիռ կայանցնելու դատավորների միաձայն որոշումը պարտադիր չի լինի: Այս պարագայում բավական կլինի միայն տվյալ դատարանի դատավորների մեծամասնության որոշումը:
Նման վճիռը չի կարող չեղարկվել կամ մեղմացվել:

Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրինագծի հաստատմանը կողմ է: Նա նշել է, որ անիք կան ովքեր սարսափելի ոճիրներ են կատարում, նրանք անպայման պետք է մահապատժի դատապարտվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել