Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Այս մասին ամրագրված է ՀՀ տարածքում ավտոկայանատեղիներիների գծանշման մասին կառավարության որոշման մեջ:
Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:
Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով:
Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր ներկանյութով, այդ թվում՝ կարմիր գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում: