Ձևավորվում է հասարակական դիտորդական խումբ. Առողջապահության նախարարություն

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3757-Ա հրամանով հաստատվել է «ՀՀ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման, խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդական խումբ ձևավորելու և աշխատանքները կազմակերպելու կարգը»:

Շահագրգիռ անձանց և կազմակերպություններին առաջարկում ենք ծանոթանալ հաստատված կարգին և սահմանված ընթացակարգով դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` հասարակական դիտորդական խմբում ընդգրկվելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել