ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն յուրաքանչյուր հարկաբյուջետային տարվա ընթացքում (հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30) որակավորված օտարերկրացիներին տրամադրվում է շուրջ 140.000 աշխատանքային վիզա: Աշխատանքային վիզաների 5 դաս կա: Ընտանիքի անդամները՝ կինը/ամուսինը և երեխաները որոշ դեպքերում կարող են ուղեկցել կամ ավելի ուշ միանալ աշխատանքային վիզա ստացած անձին: Աշխատանքի վրա հիմնված ներգաղթային վիզաների այս 5 դասերի մասին ավելին կարող եք իմանալ https://usvisas.state.gov կայքում:
Աշխատանքի վրա հիմնված ներգաղթային վիզայի համար դիմելիս հետևեք https://usvisas.state.govկայքի Ներգաղթային վիզայի գործընթաց բաժնի հրահանգներին: Այդ քայլերը կատարելուց հետո դիտարկեք Վիզաների ազգային կենտրոնի (NVC) կողմից ձեզ տրամադրված հրահանգները, ինչպես նաև այս էջում զետեղված տեղեկությունները կապված ձեր հետագա անելիքների հետ: