Մոսկվայի օդանավակայաններում 40 չվերթ է հետաձգվել՝ մառախուղի պատճառով

Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտից գրեթե 40 չվերթ է հետաձգվել: Պատճառը մառախուղն է եղել: Այս մասին հայտնում է «Վեստի» լրատվական կայքը:

Մոսկվայի ավիագործակալությունների վարչության տվյալներով, թռիչքների ու վայրէջքների վերջնական որոշումը կայացնում են օդաչուները, ինչից ելնելով 2 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին «Վնուկովո» և «Դոմոդեդով» օդանավակայաններում, սակայն իջել են պահեստային վայրէջքուղիներ:

Մոսկվայի օդանավակայանները վերջին 2 օրերին, ինչպես նաեւ այսօր ու վաղը աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով՝ կապված ամանորյա արձակուրդներին երկրից մեկնողների փաստով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել