23 հազար դոլարի նվիրատվություն «Երևան» հիմնադրամին՝ հաշվետվությունների տպագրության համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս տարվա դեկտեմբերի 12-ին երկու կարգադրություն է ստորագրել, որոնց համաձայն 5,04 միլիոն և 5,85 միլիոն դրամ (Երևանի բյուջեից հատկացվել է «Երևան» հիմնադրամին՝ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տողով։ Այսինքն, ընդհանուր շուրջ 11 միլիոն դրամ կամ շուրջ 23 հազար դոլար է նվիրատվությամբ հատկացվել  «Երևան» հիմնադրամին։

835-Ա կարգադրությունից տեղեկանում ենք, որ գումարը նվիրաբերվել է 2017թ. Երևան քաղաքի զարգացման ծրագրով քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկագիր-հաշվետվության տպագրությանն աջակցելու  նպատակով։

Իսկ 836-Ա կարգադրության մեջ նշվում է, որ նպատակը 2017թ. Երևան քաղաքի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ վարչական շրջանների ամփոփ տեղեկագրերի տպագրությանն աջակցելն է։

Այս հիմնադրամի գործունեությանը բազմիցս անդրադարձել եք։ Վերոնշյալ կարգադրություններով այս հիմնադամին կատարված նվիրատվությունը բավականին փոքր օրինակ է։  Այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել