«Այս թանկացումների պատճառով դպրոցների բյուջեները կկրճատվեն». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի քաղաքապետն օրակարգ է մտցրել Երևան քաղաքում տուրքերի փոփոխության նախագիծը։ Երեկ պատահականությամբ սկզբունքով զրուցել եմ երաժշտական ու արվեստի դպրոցների մի շարք տնօրենների հետ, վիճակը շատ ծանր է։ Այս թանկացումների պատճառով դպրոցների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ, հնարավոր է, կրճատվեն, քանի որ մարզերից եկող սաների վարձերը թանկանալու են 2-5 անգամ։ Դպրոցներ կան, որտեղ մարզային գրանցում ունեցողների թիվը մեծ է։ Տնօրեններ կան, որոնք նշեցին, որ նույնիսկ հազար դրամի ավելանալու դեպքում կան ծնողներ, որոնք հրաժարվելու են երեխային տանել այդ դպրոցներ։ Երկու շաբաթ առաջ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հարցրել էի՝ տնօրենները մտահոգություն հայտնել են, ռիսկեր տեսնում են, պատասխանը եղել էր բացասական։ Բայց պարզվում է՝ բողոքը մեծ է, բայց տնօրենները չեն բարձրաձայնում։ Չնայած տնօրեններին հայտնել եմ, որ իրենց անունները չեմ հրապարակելու, բայց առաջիկա երեք օրերին նրանց ու ծնողների հուժկու բողոքը կարող է օգնել տապալել այս նախագիծը։ Այն քննարկվելու է դեկտեմբերի 26-ին»,-նշված է գրառման մեջ։

Երևանի քաղքապետի օգնական Մարիա Բարաղամյանը  պատասխանել է Արայիկ Հարությունյանի գրառմանը.

«Հարգելի Արայիկ, կհորդորենք միակողմանի չներկայացնել նախագիծը, առավել ևս քաղաքապետի տեղակալները մանրակրկիտ ներկայացրել են Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամներին բարեփոխումների փաթեթը, որով կանոնակարգվելու են մի շարք խնդիրներ։
Եվս մեկ անգամ առաջիկա նիստում կներկայացվեն մանրամասները։
Օրինակ, ըստ նախագծի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար սահմանվելու են արոնություններ»,-նշված է եղել պատասխանի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել