Սաhակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը

Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Այս մասին հայտնում է ria.ru կայքը:

Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փոշով պատված:

Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել: Ցուցարարներից ոմանք վնասվածքներ են ստացել կրակմարիչների փոշուց: Բժիշկներն օգնություն են տրամադրում նրանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել