ՀՀ Ազգային ժողովը 64 կողմ, 35 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Բյուջեի քվեարկությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու կառավարության մյուս անդամները:
Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: