«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է 

«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է  ՀՀ կառավարության  2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշմամբ:

Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Հայտնում ենք, որ դաշտում գործունեություն է սկսել իրականացնել համանուն անվանումով սահմանափակ պատասխանատվության ընկերություն (ՍՊԸ), որը որևէ կերպ առնչություն չունի, թե՛ ՀՀ ֆինանսների նախարարության,  թե՛ Գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացման հետ և չի համարվում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ: Այդ կազմակերպությունը լիազորված չէ պետության անունից իրականացնելու պետական գնումների գործընթացի համակարգման կամ աջակցման որևէ գործառույթ:

Վերոնշյալով պայմանավորված՝ զգուշացնում ենք, որ բոլոր այն անձինք, որոնք կօգտվեն «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի ծառայություններից, կգործեն  սեփական ռիսկով և լիակատար պատասխանատվությամբ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել