Դեկտեմբերի 8-ին, ժամը 00:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի բակում կայանած մարդատար ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են «Reno Optima» մակնիշի 35 FV 117 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենայի գազի բալոնի փականը: