Վարդենիսում շմոլ գազից թունավորվել են ընտանիքի բոլոր անդամները

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:

Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տանը գազի վառարանից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել