Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը հայտարարում է բաց մրցույթ և ակնկալում մեծաթիվ առաջարկներ: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետություն «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիր Թիվ 5222-ԱՄ
Պայմանագրի անվանումը` «Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների, բժշկական պարագաների և բժշկական կահույքի ձեռքբերում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար` բաղկացած 4 լոտից
Մրցույթ թիվ` CR4/ICB/B-G/018-17
1. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել «Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների, բժշկական պարագաների և բժշկական կահույքի ձեռքբերում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար: Հայտերը կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի պայմանագրերի համար, ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում: Մի քանի պայմանագրի հայտ ներկայացնող հայտատուները կարող են զեղչերի առաջարկներ անել մրցութային հայտում։ Զեղչերի մասին պետք է նշված լինի մրցութային առաջարկի նամակում:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հրավիրում է մրցույթի իրավասու մասնակիցներին մրցութային առաջարկներ ներկայացնել հետևյալ ապրանքները մատակարարելու համար՝ Լոտ 1-Բժշկական, Ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում և ուսուցում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար, #CR4/ICB/B-G/018-17/1, Լոտ 2- Բժշկական լաբորատոր սարքավորումների մատակարարում, տեղադրում և ուսուցում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար, #CR4/ICB/B-G/018-17/2, Լոտ 3-Բժշկական, վիրահատական սարքավորումների մատակարարում, տեղադրում և ուսուցում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար, #CR4/ICB/B-G/018-17/3, Լոտ 4-Բժշկական սարքավորումների ր բժշկական կահույքի մատակարարում և տեղադրում «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի համար, #CR4/ICB/B-G/018-17/4,
3. Մրցույթն իրականացվելու է «Միջազգային մրցակցային սակարկություն» (ICB) ընթացակարգին համապատասխան, ինչն ամրագրված է Համաշխարհային բանկի «ՎԶՄԲ վարկային և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների ուղեցույցով» (Հունվար 2011, վերանայված` Հուլիս 2014): Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար՝ Համաշխարհային բանկի համար ընդունելի երկրներից, ինչպես ամրագրված է վերոնշյալ ուղեցույցում: Խնդրում ենք ուշադրություն դարձնել 1.6 և 1.7 կետերի վրա, որով սահմանվում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:
4. Հետաքրքրված հայտատուները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ից (էլ. փոստ՝ [email protected]; [email protected]):
Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարելի է անվճար բեռնել նաև www.procurement.am (https://gnumner.am/hy/page/tsragri_irakanacman_grasenyakneri_koghmic_katarvogh_gnumneri_masin_haytararutyunner_ev_hraverner/) կայքից: «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ պատասխանատու չէ վերոնշյալ կայքից սխալ կամ ոչ ամբողջական բեռնման, ինչպես նաև հետագայում մրցութային փաստաթղթերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացակայության համար:
5. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ անգլերեն լեզվով, հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել ներքոնշյալ հասցեից, գրավոր դիմում ներկայացնելու պարագայում, ինչպես նաև 30,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար գումար ներքոնշյալ հաշվարկային հաշիվներին փոխանցելուց հետո՝
- ՀՀ Ֆինանսների նախարարության Կենտրոնական գանձապետարան-900000902123 հայկական դրամային հաշիվ
- ՀՀ Ֆինանսների նախարարության Կենտրոնական գանձապետարան-900000902156 դոլարի տարադրամային հաշիվ:
6. Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ (Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ) մինչև 2018թ. հունվարի 18-ը, ժամը 11:00-ը: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված մրցութային փաթեթները կմերժվեն: Մրցութային փաթեթները կբացվեն 2018թ. հունվարի 18-ին, ժամը՝ 11:00-ին։ Հայտատուների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել:
7. Բոլոր մրցութային առաջարկները պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրերով.
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Տնօրեն Արայիկ Բաղրյան
Գնումների մասնագետ Հովակիմ Պոդոսյան
ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ
Հեռ.՝ (374-10) 29 75 35, 29 75 37,
էլ. փոստ՝ [email protected]; [email protected]
Կայք: www.healthpiu.am
Մրցույթի հայտարարության անգլերեն տարբերակը` այստեղ: