Հակոբ Հակոբյանը 1999 թվականից ի վեր Ազգային ժողովի պատգամավոր է։ Այս տարվա ապրիլի 2-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հակոբյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին ՝ 2017-ի ապրիլին հայտարարագրել է՝
- 9 հատ հողամաս,
- 3 հատ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
- 3 հատ հողին ամրակայված այլ անշարժ գույք,
- 15․76 միլիոն դրամ,
- 11․250 դոլար,
- 25․000 եվրո,
- 120 միլիոն դրամ հանձնած փոխառություն։
Բարձրաստիճան պաշտոնատար անձի բաժնետոմսերը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել են՝
Պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 18 միլիոն դրամ, որից
- 2․766․950 դրամը ստացվել է աշխատանքի վարձատվության դիմաց,
- 15.113.000 դրամը՝ շահաբաժնից։