Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով

Կառավարությա նիստի ընթացքում հավանության է արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Օրենքների նախագծերով նախատեսվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Օրինագծերով հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը:

Սահմանվել է նաև, որ Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Իսկ մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել