ՀՔԱՎ-ը Ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմել է դատարան

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:45-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Այս մասին տեղեկացնում են Վանաձորի Հելսինկյան կոմիտեից:

Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և նրանց գործառույթների մասին:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնաբովանդակ հարցման՝ 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն ոստիկանության տարբերանշանների մասին՝ մնացած մասը համարելով պետական գաղտնիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել