Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրումը նաև հայեցողական է լինում

Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորպես, մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը.  գործադիրի նիստի ժամանկ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այդ պատճառով, հատկապես կարևոր է, որ այդ գործընթացը իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։ Ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ձեռքբերման ուղղությամբ, որի միջոցով գործարանների համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով»,-մանրամասնեց վարչապետը։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ միաժամանակ գործող ապրանքների տեղական և օտարերկրյա ծագման երկրների հավաստագրերի տրամադրման և փորձաքննությունների կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը, կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկանաբանությունների կատարման հնարավորություն։

Կարգով սահմանված չէ նաև հավաստագրերի տրամադրման, մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների դեպքերի վերահսկողական մեխանիզմներ։

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկում եմ Ռազմավարությունների կենտրոնի գործադիր տնօրենրին և Առևատրարդյուքնաբերական պալատին երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ։ Այդ թվում անդրադառնալով հայեցողական լիզարություններով հավաստագերրի հայեցողական տրամադրումների մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հարցերին»,-հանձնարարեց Կարապետյանը։

Այնուհետև համարելով, որ երկու ամիսը շատ է նշված հստակեցումոների համար, կառավարության ղեկավարը ժամկետը կրճատեց՝ դարձնելով մեկ ամիս

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել