Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 19-ին, ժամը 23։33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում՝ արագ սննդի պատրաստման կետի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգ փողոցում այրվում է տնակ (մոտ 27 քմ) եւ տնակին հարակից ինքնաշեն փայտյա շինությունը (մոտ 18 մ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 00:36-ին: Ամբողջությամբ այրվել են տնակի պատերի փայտյա կառուցատարրերը, հատակը, առաստաղը եւ կից ինքնաշեն փայտյա շինությունը: