Իտալիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական հատվածում  4.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստ»ի լրատվական կայքից:

 Երկրաշարժի օջախը գտնվել է 31կմ խորության վրա: Էպիկենտրոնից 20 կմ շառավղով տարածքում 97 000 մարդ է բնակվում:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Նախնական տվյալներով՝ երկրաշարժը որևէ լուրջ հետևանքների չի հանգեցրել, բացառությամբ տեղի բնակչության շրջանում ոչ մեծ խուճապի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել