Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 9397-ի: Այդ մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունից:«»
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում Է տեղի ունեցել 7,2 եւ 7,3 մագնիտուդով: Գրանցվել են մինչեւ 4,9 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:
Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել Է յոթ զոհվածների և ավելի քան 530 տուժածների մասին:
Երկրաշարժից տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել Է 12 հազար տուն, ևս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: