Ցանկացած ոք կարող է ապրանք ներկրել Հայաստան, շուկաներում մուտքն ազատ է: Այս մասին Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանասների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը այն հարցին, որ Հայաստանում ապրանքի ներկրման դաշտը ազատ չէ և 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 սուբյեկտ ընդամենը:
Վարդան Արամյանը համաձայնվեց՝ կան խաղի կոշտ կանոններ, ապա հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ եթե նման դեպքեր լինում են, դիմեք և կուսումնասիրվի:
«Ես ձեզ հայտարարում եմ, որ այսօր Հայաստան 5-6 սուբյեկտ բանան է ներկրում, ընդ որում՝ կա նաև սուբյեկտ, որի ներկրման ծավալները շռնդալից աճում են: Անընդհատ մենք ասում ենք՝ շուկան սահմանափակ է, բայց իրական պատկերը այլ է»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: