ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
![](https://snund.am/wp-content/uploads/2017/11/IMG_20171024_114104.jpg)
Մարալիկի համայնքային «Անի» մանկապարտեզ
Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման հնարավորություններով, չեն տարվել վնասատուների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներ և այլն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ. բոլոր հանձնարարականները կատարելուց հետո միայն նշված հաստատություններում կթույլատրվի վերագործակել խոհանոցների գործունեությունը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/Без-имени-1-1.jpg)
«Արթիկի թիվ 4» մանկապարտեզ