Ըստ նախնական տվյալների՝ այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում, Գորիս խոշարացված համայնքում ժամը 22:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած 13162 քաղաքացուց 12945-ը իր քվեն տվել է ներկայիս քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին:
Քաղաքապետի երկրորդ թեկնածուն՝ Սամվել Հարությունյանը ստացել է 56 ձայն, անվավեր է ճանաչվել 163 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Գորիսի և այս ընտրությունների ամենաերիտասարդ թեկնածուն էր: Նա 26 տարեկան է: