ՏԻՄ ընտրությունների ամենաերիտասարդ և ամենատարեց թեկնածունները

ՏԻՄ ընտրությունների ամենաերիտասարդ թեկնածուն Առուշ Առուշանյանն  է: Նա ծնվել է 1991 թվականի մարտի 12-ին, 26 տարեկան է: Առաջադրվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Ընտրությունների ամենատարեց թեկնածուն Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի թեկնածուն է ՝ Հովհաննիսյան Կառլենը: Նա ծնվել է 1948 թվականին, 69 տարեկան է:

Նշենք, որ հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը այսօր եղել է 243335 քաղաքացի  կամ ընտրողների 50.06 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել