Կատալոնիայի նախկին ղեկավարին՝ Կառլես Պուչդեմոնին և նրա նախկին խորհրհրդականներին 24 ժամով ձերբակալել են: Այս մասին հայտնում է ria.ru լրատվական կայքը:
Հինգն էլ ինքնակամ և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել են ոստիկանություն:
Նրանք կարող են ձերբակալված մնալ ամենաշատը 24 ժամ: Այդ ժամանակահատվածում դատարանը որոշում կկայացնի նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:
Նրանց մեղադրում են աբստամբության կազմակերպման, հեղաշրջման, պետական բյուջեի վատնման և իշխանությանը չենթարկվելու մեջ: