Խոշոր հրդեհ Երևանի բենզալցակայաններից մեկում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 20/3 հասցեում գտնվող գործիքների վերանորոգման կրպակում և Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:30-ին:

Վերանորոգման կրպակում (9 քմ) այրվել են կենցաղային իրեր, իսկ բենզալցակայանում՝ լիցքավորման մեկ սարք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել