Գաբրիել Բալայանն իր ու եղբայրների՝ բանակում ծառայելու մասին

Իրավաբան Գաբրիել Բալայանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել այսօր մամուլում հրապարկված մի տեղեկության վերաբերյալ, որի համաձայն, ինքը և եղբայրը չեն ծառայել հայոց բանակում։ նշենք, որ Դավիթ, Տիգրան և Գաբրիել Բալայանները Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի որդիներն են․

«Սկսեմ սկզբից.
1. Iմ մեծ եղբայրը՝ Դավիթ Բալայանը, անցել է պարտադիր զինվորական ծառայությունը ուղիղ 18 ամիս՝ այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն։
2. Ես պարտադիր զինվորական ծառայություն անցել եմ մեկ տարի՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։ Ինձ համար անհայտ մնաց, թե ինչու ինձ չթույլատրեցին վեց ամիս ծառայել ուսումնական զորամասում ու տեղափոխվել այլ զորամաս «ավագ» զինվորական կոչումով, ինչպես իմ ԲՈՒՀ ավարտած ծառայակիցները։ Ընդ որում, աջ ձեռքիս վնասվածքի պատճառով զինկոմիսարիատից տուն էին ուղարկում, ու միայն հորս միջնորդությունից հետո ինձ զորակոչեցին՝ անտեսելով բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։
Զորացրվել եմ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Բայց սա էլ հարթ չընթացավ։ Եթե ծառայակիցներիս երկրորդ երեխայի ծնվելուց հետո զորացրում էին տասն օրվա ընթացքում, ինձ անհայտ պատճառներով, իմնձ հետ կապված գործընթացը տևեց մոտ երկու ամիս։

Ու քանի որ այս կեղծ տեղեկատվությունը հրապարակվում է «Զինվորական ծառայության» նոր օրենքի քննարկումների համատեքստում, բերեմ նաև սեփական օրինակս. ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ։ Վերադառնալուց հետո ընդունվել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, այն ավարտելուց հետո պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն նույն ԵՊՀ-ում, հետո ՌԴ-ում, հետո սովորել եմ և Եվրոպայում, և ԱՄՆ-ում, մինչ օրս հանդիսանում եմ դոկտորանտուրայի ուսանող։ Շուրջ 12 տարի է դասավանդում եմ տարբեր բուհերում։ Ու բոլոր գիտական հաջողություններին հասել եմ զինվորական ծառայությունից հետո։

3. Ինչ վերաբերում է մյուս եղբորս՝ Տիգրան Բալայանին։ Թերթի հրապարակման միակ ճշգրիտ տեղեկությունը հենց նրան է վերաբերում։
Տիգրան Բալայանի «Ղարաբաղյան հիմնախնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.» ատենախոսությունը և համանուն մենագրությունը այդ ժամանակահատվածի առաջին գիտական ուսումնասիրությունն էր, որն դասագիրք է դարձել միջազգային հարաբերությունների ուսանողների համար, արժեքավոր աղբյուր` ուսումնասիրողների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել