Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաման է ստորագրել ղազախերեն այբուբենը լատինատառի վերածելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական կայքը:
«Ղազախստանի հանրապետության կառավարությունը հանձնարարել է ստեղծել առանձին հանձնաժողով, որպեսզի այս գործընթացը ավարտվի մինչև 2025 թվականը», -նշված է փաստաթղթում:
Դպրոցներում լատիներենով դասավանդումը կսկսվի 2022 թվականից:
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի