Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուռն արձագանքը, ինչպես նաև նախագծի վերաբերյալ շրջանառվող տարակարծությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է թեմայի շուրջ Կլոր սեղան-քննարկում: Քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին ժամը 11-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հասցե՝ Զաքիյան 7-2, 4-րդ հարկ:
Միջոցառումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար: Ելույթ ունենալու ցանկություն ունեցողները պետք է նախապես գրանցվեն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին ([email protected])»: